հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մարզեր / Վրաստանի իշխանությանը հետաքրքիր չէ ընդդիմության առաջարկած «գերմանական մոդելը»

Վրաստանի իշխանությանը հետաքրքիր չէ ընդդիմության առաջարկած «գերմանական մոդելը»

Վրաստանում միացյալ ընդդիմությունն առաջարկում է անցում կատարել ընտրությունների իրենց մշակած սխեմային։ Կուսակցությունների և քաղաքական շարժումների հերթական հանդիպումից հետո ընդդիմության առաջնորդներից Գեորգի Վաշաձեն հայտարարեց, որ իրենք առաջարկում են անցում կատարել այսպես կոչված «գերմանական մոդելին»։ Վաշաձեի պնդմամբ, այդ մոդելը համապատասխանում է Վրաստանի սահմանադրությանը, բավարարում է բնակչության պահանջներին, Վրաստանի ներկայիս իրավիճակում առավել կիրառելի է, քան միայն համամասնական սկզբունքը։

«Նորույթն այն է, որ ընտրություններին մասնակից թեկնածուների միջև ձայները բաշխվում են համամասնական սկզբունքով, բայց մեծամասնական համակարգը ևս պահպանվում է։ Կլինեն մի քանի մանդատանոց՝ 6, 7 կամ 8 մանդատով, մեծամասնական շրջաններ։ Յուրաքանչյուր ընտրող մեկ ձայնի հնարավորություն կունենա, այնպես որ ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվի հափշտակել իշխանությունը», – հայտարարել է Վաշաձեն։

Միացյալ ընդդիմության հայտարարությունը հնչել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի ելույթին գրեթե զուգահեռ։ Մեծամասնության նիստից հետո Կալաձեն հայտնել է, որ խորհրդարանն այլևս չի պատրաստվում ընտրական համակարգի թեմայով նախաձեռնություններ քննարկել։

Ինչ վերաբերում է ընդդիմության առաջարկած «գերմանական մոդելին» (որը բացառում է որևէ կուսակցության կողմից համամասնական և մեծամասնական համակարգերով ստացած ձայների գումարմամբ խորհրդարանում ավելի շատ տեղերի ապահովումը), ապա, Կալաձեի խոսքով, դա «Ազգային շարժման» հերթական սադրանքն է։ Այդ մոդելի ոչ կիրառելիությունը Վրաստանի պայմաններում կարելի է հաստատել պարզագույն անալիզով։ Կալաձեն խոստացավ բացատրել դա բոլոր ցանկացողներին։