հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Շուկա / «Ինձ գցել են», «վախենում եմ ոստիկաններից», հասցրել է ասել ինքնահրկիզման փորձ կատարածը

«Ինձ գցել են», «վախենում եմ ոստիկաններից», հասցրել է ասել ինքնահրկիզման փորձ կատարածը

Նոյեմբերի 29-ին` ժամը 14:00-ի կողմերը կառավարության շենքի դիմաց ոստիկանները կանխել են մի տղամարդու ինքնահրկիզման փորձը։ Մոտ երկու ժամ Ոստիկանության ընդունարանի սենյակներից մեկում պահելուց հետո, նրան տարան Կենտրոնի բաժին։

Մինչև մեքենա նսատեցվելը, 38-ամյա տղամարդը հասցրեց հայտնել, որ ձեռներեց է, Երևանում է ապրում, նախկին ուժայինների, դատախազների, բանկերի և ոմն Հրաչ Գրիգորյանի զոհն է դարձել։

«Գցել են, բիզնեսով եմ զբաղվել, հարկեր-տուրքեր եմ մուծել։ Նախկին ոստիկանության աշխատողներով, դատախազներով, բանկերով գցել են ինձ։ Մի հրեշ կա Հրաչ Գրիգորյան անունով, որը անձեռմխելի մարդ է եղել՝ չեն կարեցել այդ մարդու վրա․․․ Ես ապրում եմ Վարդանանց 28 բնակարան 93-ում։ Բիզնեսով եմ զբաղվել, ինձ գցել են»։

Ոստիկանները հայտնեցին, որ քաղաքացուն տանում են ոստիկանության Կենտրոնի բաժին։ Արդեն մեքենայից Սիմոն Աղեկյանը գոռաց․ «Հլը մի րոպե, ես վախում եմ ոստիկաններից»։ «Հարցերը հետո, փակի դուռը», – բղավեց ոստիկանը և Գազելը հեռացավ։