Home / Ազգային ժողով / ԱԺ-ն ուժային կառույցների ղեկավարների պաշտոնները քաղաքական չդարձրեց

ԱԺ-ն ուժային կառույցների ղեկավարների պաշտոնները քաղաքական չդարձրեց

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ դեմ քվեարկեց Ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները քաղաքական դարձնելուն՝ 89 դեմ, 19 կողմ ձայների համամասնությամբ։

Ու թեև ի սկզբանե իշխող «Իմ Քայլը» դաշինքը կողմ էր «Լուսավոր Հայաստան»-ի օրինագծին, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ դեմ էր քվեարկել, ըստ ուժերի պայմանավորվածության՝ առաջարկների ներկայացման փուլը վերսկսելու ու փոփոխությունն ավելի ամբողջական դարձնելու համար: Այսպիսով, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել նախագծին։

Երեկ «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդել էր, որ նախագիծը սահմանադրական է։ Նրա կարծիքով՝ հանձնաժողովը բացասական եզրակացության է եկել, քանի որ իշխող կուսակցությունը փոշմանել է և «շառ է անում սահմանադրության վրա»: Մարուքյանը քաղաքական մեծամասնությանն առաջարկեց այլ նախագիծ բերել, եթե իրենց տարբերակը թերի է։

Tekali Taxi