հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ոստիկանություն / Սերժ Սարգսյանի եղբորորդի «Ֆրանկլին Գոնսալեսը» կարտահանձնվի

Սերժ Սարգսյանի եղբորորդի «Ֆրանկլին Գոնսալեսը» կարտահանձնվի

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը եղբոր որդուն՝ Նարեկ Սարգսյանին Չեխիայի իշխանությունները կարտահանձնեն Հայաստանին, հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը: Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Աբրահամյանը։

Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է անցած տարի դեկտեմբերին Պրահայում՝ Ինտերպոլի և չեխական ոստիկանության աշխատակիցների կողմից: Իրավապահներին նա ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անունով և կեղծ անձնագրով։

Հայաստանի երրորդ նախագահի եղբոր`ԱԺ նախկին պատգամագվոր Ալեքսանդր Սարգսյանի որդին մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական զենք պահելու համար: