Աֆղանստանի Բաղրամ բազայի ահաբեկչության ժամանակ վիրավորվել են հինգ զինծառայողներ Վրաստանից, հայտնում է Վրաստանի Պաշտպանության նախարարությունը։
«Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Բաղրամ ավիացիոն բազայի վրա ահաբեկչական հարձակման արդյունքում վրացական համակազմի արագ արձագանքման ստորաբաժանման հինգ զինծառայողներ թեթև վնասվածքներ են ստացել։ 12֊րդ գումարտակի զինվորականներ Գոչի Մուրադաշվիլիի, Սոսո Կվինիկաձեի և Ռոման Գիունաշվիլիի, շարքային Իլյա Տակաձեի և ավագ սերժանտ Դավիդ Բախուրաուլիի վիճակը գնահատվել է կայուն, հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել։ Չնայած աննշան վնասվածքների, նրանք շարունակում են կոալիցիայի ուժերի հետ միասին մասնակցել ահաբեկիչների չեզոքացման աշխատանքներին», -ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Պաշտպանության ուժերի կառավարման կենտրոնն այժմ աշխատում է արտակարգ ռեժիմով։ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Գարիբաշվիլին և պաշտպանության ուժերի ղեկավար գեներալ֊լեյտենանտ Վլադիմիր Չիչիբայան ուղիղ հեռարձակմամբ հետևում են իրադարձությունների զարգացմանը։ Գործողության ավարտից հետո Պաշտպանության նախարարությունը լրացուցիչ տեղեկություններ կհրապարակի։
Նոյեմբերի 12-ից սկսած Վրաստանի զինված ուժերի 12-րդ գումարտակն Աֆղանստանի Բաղրամ ավիաբազայում իրականցնում է «Անկոտրում աջակցություն» խաղաղաշինական առաքելությունը։