Home / Հայաստան / Կաշառք ստացող քաղաքապետը Զախարյանն է կամ Բեգլարյանը

Կաշառք ստացող քաղաքապետը Զախարյանն է կամ Բեգլարյանը

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է 2009 թվականին Երևանի քաղաքապետի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի բացահայտման մասին։ Մինչև 2009-ի թվականի մարտ ամսիը մայրաքաղաքը գլխավորել է Երվանդ Զախարյանը, հետո՝ Գագիկ Բեգլարյանը։ ԱԱԾ-ն չի հայտնում, թե նրանցից որ մեկի մասին է խոսքը։

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության, 2009 թ. Երևան համայնքը ղեկավարող պաշտոնատար անձը քաղաքում բազմաբնակարան շենք կառուցապատող կազմակերպության հիմնադիրից՝ նրա օգտին գործողություններ կատարելու, կասեցված շինարարության վերսկսման հետ կապված խոչընդոտները վերացնելու, հարկայնությունն ավելացնելու համար, իր եղբոր միջնորդությամբ 2009 թ. ընթացքում մաս-մաս, այդ թվում նաև քաղաքապետարանի պաշտոնատար անձանց միջոցով, ստացել է առանձնապես խոշոր՝ 75000 ԱՄՆ դոլարի չափի կաշառք, իսկ խնդիրներին վերջնական լուծում տալու նպատակով պահանջել է նաև կառուցվող շենքում Երևանի քաղաքապետարանի կարիքների համար հատկացնել 200 մ² մակերեսով բնակարան:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, ասված է հաղորդագրությունում։

Tekali Taxi