Home / Բանտ / Նորմալ սնունդը հարվածում է զոն նայողներին․ հարցազրույց

Նորմալ սնունդը հարվածում է զոն նայողներին․ հարցազրույց

Հայաստանի բանտերը, բացառությամբ մեկի, կառուցվել են խորհրդային տարիներին, և այդ շինություններում հնարավոր չէ չխախտել ազատազրկվածների և աշխատողների իրավունքները։ Խնդիրը առկա են նույնիսկ հինգ տարի առաջ բացված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ)։ Շենքային պայմաններով հայաստանյան արդարադատության խնդիրները չեն սահմանափակվում․ հասարակության և պետության մեծագույն խնդիրն է քրեա-իրավական մշակույթը, որը տասնամյակներ շարունակ խրախուսվում էր իշխանության կողմից, որի մասն էր և հենասյունը։ 2018-ի հեղափոխությունից հետո պետությունը բարեփոխումներ հռչակեց դատա-իրավական և քրեակատարողական համակարգում և պայքար՝ քրեական մշակույթի դեմ։

Ի՞նչ է փոխվել 2018-ից մինչև հիմա։ Ինչո՞ւ է նորմալ սնունդը հակասում զոն նայողների շահերին։ Ինչպե՞ս չխախտել ազատազրկվածների աշխատանք ունենալու և կրթություն ստանալու իրավունքը, երբ պետությունը չի տիրապետում այդ մարդկանց կարիքներին։ Կալանավայրերում խախտվում են նաև ադմինիստրատիվ աշխատողների իրավունքները, ազատազրկումը փաստացի շարունակում է լինել խոշտանգում, երկարատև այցելությունների սենյակները չեն հերիքում։ Կառավարությունը հայտարարել է հին բանտերի փակման և նորերի կառուցման մասին, ինչը նշանակում է, որ մարդկանց ազատազրկումը մնալու է պետական ռազմավարություն։

Տեսանյութում այս և այլ հարցերի շուրջ խոսում է Նարե Հովհաննիսյանը «Իրավական նախաձեռնությունների կենտրոնից», ով Հայաստանի ՔԿՀ-ները մշտադիտարկող իրավապաշտպաններից է։

այս թեմայով․ Ո՞վ է անում կեղտոտ գործը․ Բանտերի պետը լի է լավատեսությամբ