Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը չի ընդունել իր ծննդյան առթիվ (դեկտեմբերի 30) Ռուսաստանի դեսպանատան նվիրած Ղրիմի շամպայնը։ Այս մասին հունվարի 8-ին հայտնել է էստոնական Eesti Ekspress հրատարակությունը։
«Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է նախագահին 50-ամյակի առթիվ, նրան ծաղիկներ, շոկոլադ ու Ղրիմի շամպայն է ուղարկել։ Նախագահի գրասենյակը շամպայնը վերադարձրել է դեսպանատանը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Էստոնիայի նախագահի ադմինիստրացիան պաշտոնապես այս մասին չի խոսել։ Ավելի վաղ խորհրդարանի խոսնակ Հեն Պիլուաասը հայտնել էր, որ Էստոնիան երբեք չի ընդունի Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը հանդիպել են նոյեմբերի 26-ին Թալինում, որտեղ Ռուսաստանին կոչ էին անում դադարեցնել Ղրիմի օկուպացիան ու ագրեսիան Դոնբասում։