Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ավելի քան մեկ տասնյակ քաղաքացիներ տուժել են հողատարածքների վաճառքը թույլատրելու հակասական ծրագրի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության հետ ընդհարումների արդյունքում։
Ուկրաինան Եվրոպայի հացահատիկի խոշորագույն մատակարարներից է։ Վարելահողերի ընդհանուր մակերեսով երկու անգամ գերազանցում է Ֆրանսիային՝ 32.5 մլն հեկտար։
Ներկայիս օրենսդրությամբ հողատարածքները միայն վարձակալության կարող են տրվել։ Այժմ նախատեսվում է թույլատրել դրանց վաճառքն ուկայինացիներին կամ օտարերկրյա գնորդներին։
Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ ֆերմերներ, հավաքվել էին խորհրդարանի շենքի դիմաց։ Ցուցարարները քարեր էին նետում ոստիկանների ուղղությամբ, ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառում։
Նոր օրենքի մասին
Առաջատրկվում է չեղարկել 2001 թվականին ընդունված օրենքը, որի համաձայն հողատարածքների վաճառքն արգելվում է։
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է նոյեմբերի 13֊ին։ Երկրորդ ընթերցումը տեղի կունենա մինչև 2020 թվականի հոկտեմբեր։
Ուկրաինան 32.5 հեկտար վարելահող ունի, որը ամենապտղաբերներից է համարվում ամբողջ աշխարհում։ Նախկին օրենսդրությամբ այդ հողերը միայն վարձակալության էին ենթակա։ Այս օրենսդրական նախագծի սկզբնական տարբերակի համաձայն, նրանք, ովքեր հողերին տիրապետել են գոնե երեք տարի (օրինակ՝ վարձակալության միջոցով), հնարավորություն կունենան սեփականաշնորհել այն։
Համաշխարհային բանկի գնահատմամբ, այս շուկայի բացումը 1.5 միավորով կավելացնի Ուկրաինայի ֆինանսական աճը։
Ինչն է անհանգստացնում ցուցարարներին
Հարցումների համաձայն, Ուկրաինայի բնակչության մեկ երկրորդից երկու երրորդ մասը դեմ ա այս նախագծին։ Քաղաքացիները կարծում են, որ այն շահավետ է միայն ուկրաինական օլիգարխների և օտարերկրացիների համար։
«Արտասահմանցիները կգնեն մեր հողերը։ Ես վախենում եմ իմ տարածքի և իմ երեխաների ապագայի համար», – ասաց երիտասարդ ֆերմեր Ալինա Չերկաշինան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է շուկան արտասահմանցիների համար բացելուց առաջ հանրաքվե կազմակերպել։