Ուկրաինայում հուլիսի 21-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների,զգալի տարբերությամբ հաղթում է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը: Ձայների հաշվարկը դեռևս չի ավարտվել, ընթացիկ (քվեաթերթիկների մեկ երրորդը) արդյունքների համաձայն, անղոցիկ շեմը հաղթահարել է 5 կուսակցություն. Զելենսկու կուսակցություը ստացել է ձայների 42,15 տոկոսը, ձայների 12,7 տոկոսով երկրորդ տեղում է ռուսամետ «Հարթակ հանուն կյանքի» կուսակցությունը, 8,7 տոկոս է հավաքել նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն կուսակցությունը», 8,7% տոկոս է ստացել «Հայրենիք» կուսակցությունը» և 6,41 տոկոս՝ երաժիշտ, «Օկեան Էլզի» խմբի հիմնադիր և վոկալիստ Սվյատոսլավ Վակարչուկի «Ձայն» կուսակցությունը։
Եթե նախնական այս պատկերը վերջնահաշվարկի արդյունքում չփոխվի, Զելենսկու կուսակցությունը խորհրդարանական մեծամասնութուն կկազմի և Ուկրաինայի պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն կունենա ձևավորել կառավարությունն առանց կոալիցիա կազմելու: «Ժողովրդի ծառան» այս պահին համամասնական ընտրակարգով ունի մոտ 120 պատգամավորական մանդատ, մեծամասնականի արդյունքները դեռևս հայտնի չեն (նախնական տվյալներով՝ կարելի է խոսել շուրջ 115 պատգամավորների մասին): Ուկրաինայի Սահմանադրության համաձայն, խորհրդարանական մեծամասնությունը ձևավորվում է նվազագույնը 226 պատգամավորից բաղկացած խմբակցության կամ խմբակցությունների կոալիցիայի կողմից:
Գերագույն ռադայի ընտրությունները, ըստ նախատեսվածի, պետք է անցնեին աշնանը, սակայն մայիսի 21-ին նորընտիր նախագահ Վլասդիմիր Զելենսկին՝ խորհրդարանում կայացած իր երդմնակալության արարողության ժամանակ հայտարարեց արտահերթ ընտրությունների անցկացման մասին (պայմանավորված խարհրդարանում կոալիցիոն մեծամասնության բացակայությամբ): Ընտրությունները անցկացվում էին համամասնական և մեծամասնական համակարգերով. 424 պատգամավորներից 225-ը ընտրվում էր կուսակցական ցուցակներով, 199-ը՝ միամանդատ օկրուգներով: Մնացած 26 տեղերը մնում էին ազատ, քանի որ Ռուսաստանի ենթակայության տակ գտնվող Ղրիմի, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի որոշ ընտրատեղամասերում ընտրություններ չէին անցկացվում: