Կառավարության ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակվել, որում ներկայացվում է, թե վարորդները որքան գումարով կտուգանվեն և քանի բալ կկորցնեն տարբեր խախտումների դեպքում:
https://www.facebook.com/armgovernment/videos/2756112611078927/
Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի մեկից։
Ճանապարային ոստիկանությունը այսուհետ վարորդական իրավունք ունեցող անձանց անեն տարի տրամադրում է 9 միավոր։ Խախտումների դեպքում միավորները հանվում են։ Հանվող միավորների քանակը որոշվում է վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանով, քանակով, ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքներով։
Տուգանային միավորներն են 0,5, 1, 2, 3 կամ 4, եթե վարորդը խախտումներ կատարի պարբերաբար, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում 3 և ավելի անգամ։ Եթե տուգանային միավորները կազմեն 9, կկասեցվի նրա վարելու իրավունքը 6 ամիս ժամկետով, 6 ամսից հետո մեկ տարվա ընթացքում նույնը կրկնելը կհանգեցնի արդեն մեկ տարով իրավունքից զրկվելուն։
Ընդունված օրենսդրական փաթեթի համաձայն՝ տուգանային միավոր է կիրառվելու ճանապարհային երթևեկության 100 խախտումներից 20-ի նկատմամբ: