Կոսովոն և Սերբիան կոմերցիոն թռիչքների վերսկսման համաձայնագիր են ստորագրել Բեռլինում։ Վերջին 20 տարիների ընթացքում սա բալկանյան երկու երկրների միջև համագործակցության եզակի նշան է։
Միացյալ Նահանգների դեսպանատանը Սերբիայի, Կոսովոյի և Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդները ողջունել են այս որոշումը։
Բելգրադի և Պրիշտինայի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտության հետևանքով շուրջ 10 հազար մարդ է մահացել, ավելի քան 1 միլիոնը՝ մնացել անօթևան։
Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին այս համաձայնագրի ստորագրումը որակել է «կարևոր քաղաքացիների տեղաշարժի և հարաբերությունների կարգավորման համար»։
Մինչդեռ Սերբիայի կառավարությունը պնդում է, որ Կոսովոն պետք է վերացնի 100 տոկոսանոց մաքսատուրքը, և որ երկխոսությունը Բելգրադի ու Պրիշտինայի միջև պետք է սկսվի նախքան օդային կապի վերաբացումը։