Նախնական տվյալներով, պայմանագրային զինծառայող Արթուր Նալբանդյանը մահացել է ձորն ընկնելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից, «Ֆեյբուք» սոցցանցի իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։
«Հունվարի 21-ին` ժամը 13:15-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դժբախտ պատահարի՝ նախնական տվյալներով ձորն ընկնելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է նշված դիրքի դիտորդ, պայմանագրային զինծառայող Արթուր Մարտունի Նալբանդյանը:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր», ֊ ասված է գրառման մեջ։