ՊԲ ժամկետային զինծառայող Նվեր Ավետիսյանի վիրավորման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին ինքնասպանության հասցնելը։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Ղարաբաղի Պաշտպանության բանակի 20-ամյա զինծառայող Նվեր Արմանի Ավետիսյանը հունվարի 28-ին, ժամը 2:55-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։
Զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր: