Քարվաճառում փոքր հէկաշինության դեմ 9-րդ օրը հացադուլ իրականացնող Ալեքսանդր Քանանյանն, ում ինքնազգացողությունը վատացել է հունվարի 28-ին, «Ֆեյսբուք» սոցցանցի միջոցով տեղեկացնում է, որ Քարվաճառի և Քաշաթաղի շրջանում, ինչպես նաև Ստեփանակերտում ստորագրահավաք է սկսվել՝ իր կողմից առաջադրված պահանջներին սատարելու համար․
«Արցախի մարզպետ Բակո Սահակյանն իր հետ Քարվաճառ է բերել Արցախի ոստիկանապետ Լեւոն Մնացականլանին, Անվտանգութլան Խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամլանին, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին, Կրթութլան նախարար Նարինե Աղաբալյանին և այլ պաշտոնատար անձանց։ Գումարվել է Քարվաճառի շրջանի վարչակազմի փակ նիստ, որի ընթացքում վաղեմի սովորության համաձայն, համայնքների ղեկավարներին եւ տեղի ուժային կառույցներին կհանձնարարվի բոլոր հնարավոր բռնաճնշումներով կասեցնել ապօրինի փոքր ՀԷԿ֊աշինության դեմ բնակչության օրըստօրե աճող դիմադրությունը։
Երեկվանից Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանում, ինչպես նաեւ Ստեփանակերտում սկսվել է ստորագրահավաք՝ իմ առաջադրած պահանջներին սատարելու համար։ Ամենաբարձր մակարդակով փորձ է արվում ահաբեկել դասադուլի մասին հայտարարած Քարվաճառի միջնակարգ դպրոցի ավագ դասարանների աշակերտությանը։ Աշակերտությունը փայլուն դիմադրում է։ Արցախի քրեական օլիգարխիան փրփուրներից է բռնվում»։