Home / Հայաստան / Երևանյան կամրջի տակ հայտնաբերվել է 32-ամյա Տիգրանի դին

Երևանյան կամրջի տակ հայտնաբերվել է 32-ամյա Տիգրանի դին

Հունվարի 29-ին, ժամը 11:16-ին 911 կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է նկատվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գետից դուրս են բերել Տիգրան Ա.-ի (ծնված 1988 թ.) դին: