հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Թուրքական զորքերը հարձակման են ենթարկվել Սիրիայում

Թուրքական զորքերը հարձակման են ենթարկվել Սիրիայում

Թուրքիական կողմի չորս զինծառայող զոհվել և ևս երեքը վիրավորվել են Իդլիբ նահանգում սիրիական կառավարական ուժերի հրաձգության արդյունքում։ Պատասխան կրակից զոհվել է 35 սիրիական զինծառայող, հայտնում են թուրքական իշխանությունները։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի պատասխան հարձակումները։ Էրդողանը նաև նշել է, որ նախնական տվյալներով 30-35 սիրիական զինծառայող «չեզոքացվել է» պատասխան ինտենսիվ հրաձգության արդյունքում։

«Մենք հարձակմանը պատասխանել ենք և կշարունակենք պատասխանել՝ հրետանու ու ականանետերի կիրառմամբ։ ․․․ Մեր երկրի և Իդլիբում մեր եղբայրների անվտանգության համար տարվող ռազմական գործողություններում մենք լի ենք վճռականությամբ»,- ասել է Էրդողանը։

Էրդողանի ղեկավարած Արդարության ու Զարգացման կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիկը հայտարարել է, որ սիրիական զինվորականներն այսուհետ լեգիտիմ նշանակակետ են Թուրքիայի համար։ «Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը չի պաշտպանի ռեժիմի ուժերը՝ մեր պահակակետերի ռմբակոծությունից հետո», – ասել է Չելիկը Սի֊էն֊էնի թուրքական ծառայության եթերով։

Ռուսական կողմը հայտարարել է, որ թուրքական ուժերը տուժել են ահաբեկիչների ուղղությամբ կազմակերպված հրաձգության արդյունքում։ «Թուրքական որոշ ստորաբաժանումներ փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը՝ մութ ժամանակ, տեղաշարժվել են դեէսկալացիայի իդլիբյան գոտում և հայտնվել Սարակիբ բնակավայրի ահաբեկչական միավորումների ուղղությամբ Սիրիայի կառավարական ուժերի ռմբակոծության թիրախում», – ասվում է Սիրիայում թշնամական ուժերի հաշտեցման կենտրոնի հայտարարության մեջ։

Թուրքիան պնդում է, որ իրենց ուժերը Իդլիբում գտնվում են նոր բախումները կանխելու նպատակով և որ ստորաբաժանումները շարժերը համապատասխանեցվում են։