հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բնապահպանություն / Լիդիանը կրկին ջուր է ուզում Ամուլսարի հանքի համար

Լիդիանը կրկին ջուր է ուզում Ամուլսարի հանքի համար

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն կրկին դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար: Այս անգամ ընկերությունը ցանկանում է ջրօգտագործման թույլտվություն ստանալ Արփա գետից՝ 11.0 լ/վրկ ջրառի համար:  Համապատասխան նախագիծը ներկայում մշակվում է Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից:

Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության կայքից։ Նախարարությունը գրում է, որ նախագծի նախնական տարբերակի քննարկումը տեղի կունենա 2020 թ-ի փետրվարի 5-ին՝ ժամը 16:00 ին (Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ):

Նախարարությունը բոլոր շահագրգիռ անձանց հրավիրում է ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին աշխատանքային օրերին՝ ժամը 17-ից 18-ը, ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին:

Էկոլուր կայքը հիշեցնում է, որ անցյալ տարվա հոկտեմբերին Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դիմել էր Շրջակա միջավայրի նախարարություն՝ Դարբ գետից 40.0 լ/վրկ ջրառի ՋԹ ստանալու համար: Սակայն Շրջակա միջավայրի նախարարի 2019 թ-ի հոկտեմբերի 25-ի 353Ա հրամանով մերժվեց ընկերության ներկայացրած նախագիծը: «Լիդիան»-ը հայտարարել էր, որ ապօրինի է համարում նախարարի հրամանը և մտադիր է դիմել Վարչական դատարան: