Ղարաբաղի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել։ «Արմենպրես» լրատվական գործակալությանն այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանի խոսքով՝ զինծառայողն, ըստ նախնական տեղեկությունների, իրեն ամրակցված զենքով կրակել է իր ոտքին։
Հովհաննիսյանը նշել է, որ այլ մանրամասներ այս պահին չի կարող հայտնել։
Նշենք, որ վերջին մեկ ամսվա մեջ սա վիրավորման 9-րդ դեպքն է։ 2020 թվականի հունվարին Հայաստանի և Ղարաբաղի բանակում գրանցվել է 4 մահվան ելքով դեպք (2-ը որակվել է որպես ինքնասպանություն): Նույն ժամանակահատվածում 8 զինծառայող վիրավորում է ստացել (4-ը՝ հրազենի կիրառմամբ)։ Միջադեպերից միայն 2-ն են գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով։