103 տարեկան հասակում մահացել է դերասան Քըրք Դուգլասը։
Կինոյում սկսել է նկարահանվել 1940-ական թվականներից։ Նրա մասնակցությամբ հատկապես հայտնի են «Փառքի արահետներ», «Սպարտակ», «Չեմպիոն», «Կյանքի ծարավ» և այլ ֆիլմեր։
Դուգլասը երեք անգամ ներկայացվել է «Օսկարի» լավագույն դերասան անվանակարգում։ 1996 թվականին նա ստացել է մրցանակը՝ կինոարտադրության մեջ ունեցած մեծ ավանդի համար։
Նույն թվականին Դուգլասը կաթված է տարել, որից այդպես էլ չի վերականգնվել։ Հիվանդությունից հետո ֆիլմերում այլևս չի նկարահանվել։
Քըրք Դուգլասը հայտնի է նաև իր հեղինակած վեպերով ու հուշագրերով։