Home / Եկեղեցի / Չեչնիայում կրկին մարդկանց են առևանգել

Չեչնիայում կրկին մարդկանց են առևանգել

Չեչնիայի Ուռուս-Մարտանովսկի շրջանի Գեղի գյուղում անհայտ անձինք տեղի չորս բնակչի են առևանգել։ Այս մասին հաղորդում է «Մեմորիալ» իրավապաշտպանական կենտրոնը՝ ականատեսների վկայություններին հղվելով։

Մովսար Վախաևին, Աբդուլլա Զայրաևին, Զելիմհան Կուլաևին և Ահմեդ Սաթաևին փետրվարի 5-ին երկու մարդատար մեքենաներով բռնությամբ տարել են անհայտ ուղղությամբ։ Հարազատներին հաջողվել է հեռախոսով նկարահանել Զայրաևի և Վախաևի առևանգումը։ Երիտասարդների մասին որևէ տեղեկություն դեռևս չկա։

Հունվարի վերջին հայտնի դարձավ, որ Չեչնիայում 25 հոգու ձերբակալել են՝ առաջնորդ Ռամզան Կադիրովի նկարով ֆոտոկոլաժ տարածելու մեղադրանքով։ Նկարում Կադիրովը հոգևորականի հագուստով է։ Չեչենական ոստիկանությունը կասկածյալներին տեղափոխում է Ներքին գործերի նախարարության Շալինսկի շրջանի ժամանակավոր մեկուսարաններ։ Նշվում է, որ բերման ենթարկվածների համար արձանագրություն չի կազմվում․ բռնում ծեծում են։ Ընդ որում, կալանքի տակ են ոչ միայն կոլաժն ուղարկողները, այլև` ստացողները։