Ռուսաստանի նախագահի կողմից 90-ականների սկզբին ներում ստացած Վյաչեսլավ Իվանկովը (Յապոնչիկ), ոչ պաշտոնապես պետք է մասնակցեր Չեչենական պատերազմի անդրաբեմի գործողություններին՝ Մոսկվայում։
Սովետական միության փլուզման հետ քրեական միջավայրում արմատական փոփոխություններ տեղի ունեցան․ իշխանության եկան չեչենական կազմակերպված հանցավոր խմբերը (ԿՀԽ)։
Ինչպես գրում էին ժամանակի ԶԼՄ֊ները, Յապոնչիկի առաջադրանքը բանդիտներին զսպել ու բաց թողնել էր։ Իվանկովն առհասարակ հայտնի էր «դիվանագիտության իր ագրեսիվ արվեստով»։
Իրադարձությունների նոր մեկնակերպի համաձայն, չեչենական կազմակերպված հանցավոր խմբերի հետ հակամարտությունը կարող էր վերածվել Չեչնիայի ուժային կառույցների՝ «կադիրովականների» հետ հակամարտության։ Վերջիններս 00-ականներին փորձում էին ազմամյա պատերազմներից ու ավազակային արշավանքներից հետո վերականգնել տարածաշրջանը։
Յապոնչիկի ու վրացական հեղինակությունների շնորհիվ իշխանության եկած սլավոնական հանցավոր խմբերը ոչ դաժանության սահման էին ճանաչում, ոչ ազգայնականության։ Չի բացառվում, որ նրանց ձեռքով կարող էին տուժել մարդիկ, ովքեր կապ ունեին 90-ականների քրեական աշխարհի ու 00-ականների Չեչնիայի ուժային կառույցների հետ։
Իվանկովի ջանքերով, և իհարկե՝ ոչ առանց վրացական խմբերի օգնության, «իշխանությունները փոխվեցին» և ժամանակավորապես իշխող դիրքերը զբաղեցրեցին սլավոնական խմբավորումները։ Ավելի ուշ «ձիլյոժ» (բաշխում) սկսվեց սլավոնական ու վրացական հանցավոր խմբերի մեջ՝ Դեդ Հասանի ու նրա «հավատարիմ» ընկեր Իվանկովի գլխավորությամբ, դա սակայն չեչեններին այլևս չէր վերաբերում։
Իրադարձությունների նոր տարբերակի համաձայն, եթե Յապոնչիկի սպանությունը սառնասիրտ վրեժ էր, ապա Դեդ Հասանի բացառումը հստակ ծրագրված քայլ էր, որը չեչենական կազմակերպված հանցավոր խմբերին հնարավորություն էր տալիս վերադառնալ «խաղի» մեջ։