Նոյեմբերի 19-ին Շալիի քաղաքային դատարանում, պետք է շարունակվեր Օյուբ Տիտիևի (նկարը ստորև) գործով նիստը։ Հուլիսին սկսված գործընթացը դեռևս ավարտված չէ: Մի քանի ամիս շարունակ հարցաքննվել էին մեղադրյալի վկաները։
Վերջին շաբաթներին Տիտիևի պաշտպանը ներկայացրել էր իր վկաներին: Սակայն այսօր գուցե այս փուլը ավարտվեր և Օյուբը սկսեր ինքը դատարանում վկայություն տալ:
Բայց առջևում առնվազն կա մի փուլ՝ գրավոր ապացույցների ներկայացման և կողմերի քննարկման: Շաբաթական առնվազն 2 դատական լսմամբ գործընթացը կարող է այս տարի չավարտվել։
«Չեչնիայից միայն բարի լուրեր»՝ սա էր Օյուբ Տիտիևի գործի կեղծման ակնհայտ պատճառը։ «Մեմորիալը» հանրապետությունից տեղեկատվության միակ հավաստի աղբյուրներից է, և ղեկավարության համար՝ խնդիրներ ստեղծող: Սրա մասին Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը բողոքում էր անցյալ տարվա դեկտեմբերին, իսկ հունվարին՝ հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը: Ավելի ճիշտ ասված էր․ «Նա, ով աղբը դուրս է հանում տնից՝ ազգի թշնամին է, նա և իր աշխատանքը տեղ չունեն Չեչնիայում»։ Նաև ասվել էր, որ այդ մարդու փոխարեն պատասխան կտա նրա ընտանիքը։ Մինչդեռ առաջ նման թշնամիների հետ շատ հեշտ հաշվեհարդար կտեսնեին։ Սակայն «մահապատժի կասեցման» պայմաններում «թշնամիները» ստիպված պետք է «մեկուսացված լինել առողջ հասարակությունից»:
Անցել է գրեթե մեկ տարի այս խոսքերից և Օյուբ Տիտիևի ձերբակալությունից հետո։ Ի՞նչ է փոխվել։ Օյուբը մեկուսացված է «առողջ հասարակությունից»։ Բայց ահա դատարան՝ իրեն պաշտպանելու համար գնացել են իր տարեց համագյուղացիները։
Վատ իրավապաշտպանները բարկացրել են իշխանությանը՝ «աղբը տնից հանելով»։
Սակայն Օյուբի ձերբակալությունը եւ դատավարությունը, ընդհակառակը, ոչ միայն ամբաստանյալի մասին բարձրաձայնելու պատճառ դարձան, այլև իր աշխատանքի, կյանքի և ամենալավ ու հարմարավետ հանրապետության «սխալ կողմի» շուրջ խոսելու:
Գրոզնիի «Մեմորիալի» գրասենյակը փակ է, անձնակազմը լքել է Չեչնիան: Այնուամենայնիվ, լրագրողների, օտարերկրացիների, դիվանագետների, դատական նիստերի ներկա գտնվել ցանկացող պատգամավորների հոսքը չի դադարում: Չհաշված ռուս լրագրողներին և իրավապաշտպաններին, վերջին նիստին մասնակցել են Գերմանիայի Բունդեսթագից պատգամավոր, Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանատների քարտուղարներ, «Դոյչե վելե»-ի նկարահանող անձնակազմը և «Զյուդդոյչե ցայթունգ»-ի թղթակիցը։
Դատավարության ժամանակ դիտորդի կարգավիճակում նստած էր Խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահ, Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման նախագահական խորհրդի անդամ Իգոր Կալյապինը:
Նոյեմբերի 19-ին և 20-ին դատարանում սպասվում է Օյուբ Տիտիեվի ելույթը: Սա հեշտ գործ չէ, դատախազները և դատավորը գլխավորի մասին հիմնականում չեն խոսում: Ավելի կարևոր է լսել Օյուբին։ Հնարավորության դեպքում, կրկնակի ուշադրությամբ հետևելու եմ առաջիկա դատական նիստերին։
Ալեքսանդր Չերկասով