Ինգուշցիների համաշխարհային համագումարից հետո բանակցությունները չեչեն-իգուշական սահմանի մասին համաձայնագրի չեղյալ հայտարարման վերաբերյալ դեռ շարունակվում են, ուղղակի այն դարձել է ավելի քիչ նկատելի, քանի որ ինչպես ինգուշցի ակտիվիստներն են ասում, այն տեղափոխվել է իրավաբական հարթություն։ Եթե անհրաժեշտություն լինի, կկազմակերպվեն նոր ցույցեր։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Ինգուշեթիայի ղեկավար Յունուս-Բեկ Եվկուրովը և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ստորագրել են համաձայնագիր՝ երկու հանրապետությունների միջև վարչական սահմանի հաստատման մասին, որը պաշտոնապես որոշված չի եղել Չեչեն-Ինգուշական հանրապետության կողմից 1990թ․-ից ի վեր։ Հոկտեմբերի 4-ին երկու հանրապետությունների խորհրդարանները վավերացրել են այդ փաստաթուղթը, և նույն օրը Եվկուրովն ու Կադիրովը ստորագրել են օրենք՝ դրա հաստատման մասին։
Համաձայնագիրը ստորագրելուց հետո Ինգուշեթիայի բնակիչները դուրս են եկել ցույցի՝ պահանջելով վարչական սահման հաստատելու հարցով լայնամասշտաբ քննարկում։ Ինգուշեթիայի կառավարությունը համաձայնել է, որ ցույցերը անց կացվեն Մագասում, հոկտեմբերի 8-17-ը և հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը։
Եվկուրովն ու Կադիրովը ավելի վաղ հայտարարել էին, որ սահմանի հստակեցումը կխթանի երկու հանրապետությունների միջև փոխհարաբերությունների ամրապնդմանը։ Սակայն ցույցի մասնակիցները կարծում են, որ Ինգուշեթիայից անօրինաբար խլում են մի քանի տասնյակ հազար հեկտար հողատարածքներ՝ հօգուտ Չեչնիայի։ Խնդիրը փորձել են հարթել դաշնային կառույցների ներկայացուցիչները, ներառյալ Հյուսիսկովկասյան դաշնային շրջանում ՌԴ ղեկավարի լիազոր ներկայացուցիչ, հատուկ ծառայությունների գեներալ, «Ազգային հերոս» Ալեքսանդր Մատովնիկովը։
«Առաջին, ցույցի կազմկոմիտեն վերանվանվել էր Ազգային միաբանության Ինգուշական կոմիտեի և այն հիմա մշտապես գործող կառույց է։ Երկրորդ՝ մենք անցկացրել ենք համաշխարհային համագումար և այնտեղ ստեղծվել էին համապատասխան մարմիններ։ Հիմա մենք մշակում ենք նախագծեր և որ ամենակարևորն է՝ աշխատում ենք», ասաց «Кавказ.Реалии»-ի ներկայացուցիչ Մուսա Մալսագովը։
«Տեղափոխվել ենք իրավաբանական հարթություն, որպեսզի կայացվի Սահմանադրական դատարանի որոշում, որ սահմանի մասին համաձայնագիրը հակասում է Ինգուշեթիայի Հանրապետության Սահմանադրությանը, – նշել է զրուցակիցը, – և մենք աշխատում ենք բոլոր մարմինների հետ, տեղեկացնելով, որ տվյալ օրինագիծը չի կարող ընդունվել։ Զուգահեռաբար աշխատում ենք դաշնային նախարարությունների, նախագահի վարչակազմի հետ, որպեսզի հասնենք այդ օրենքի կասեցմանը և թույլ չենք տա այդ տարածքների հանձնումը»։
«Մենք դեռ մտադիր ենք այդ ամենը պահպանել, մինչև չվերադառնանք ստատուս-քվոյի և չկասեցնենք տվյալ համաձայնագիրը», ընդգծեց նա։
Մալսագովի ասելով ներկայումս համապատասխան ատյաններ նամակներ են ուղղորդում և սպասում պատասխանների։
«Բացի այդ մենք աշխատում ենք Ինգուշեթիայի խորհրդարանի հետ, մոտ ժամանակում նրանք նիստ կունենան, և մենք հույս ունենք, որ նրանք կփոխարինեն այս օրենքը նորով։ Աշխատում ենք տարբեր խմբերի հետ, ստանում խորհրդատվություններ, քննարկումներ անցկացնում միմյանց միջև։ Աշխատանքները շարունակվում են։ Եթե մենք կանգնած չենք հրապարակում, դա չի նշանակում, որ ոչինչ չենք անում», հավելել է ակտիվիստը։
Եթե անհրաժեշտություն լինի, կկազմակերպվեն նոր ցույցեր։ «Ցույց իրականացնել ուղղակի ցույց անելու համար հիմարություն կլիներ։ Բայց եթե կարիք լինի փողոց դուրս գալ, մեզ համար դժվար չի լինի կրկին հավաքել այնքան մարդ, ինչքան նախորդին էր։ Անգամ այն դեպքում, եթե ակցիան արգելված լինի, բայց մենք ի սկզբանե որոշել ենք, որ գործելու ենք օրենքի սահմաններում», – ասաց Մալգասովը։
Երկրի ղեկավար Յունուս-Բեկ Էվկուրովը հայտարարել է, որ Ինգուշեթիայի Սահմանադրական դատարանի կողմից կայացրած որոշումը չի կասեցնում պայմանագրի վավերականությունը։
Մոսկովյան ТАСС գործակալությունը մեջբերում է ինգուշական ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրներին, որոնք պնդում են, թե հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումը իրավական հետևանքներ չի կարող ունենալ, քանի որ հարցը իրենց լիազորություններից դուրս է։
«Առաջին հերթին, Սահմանադրական դատարանը իրավունք ունի դիտարկել միայն այն օրենքները, որոնք ուժի մեջ դեռ չեն մտել։ Իսկ բողոքը, ինչպես գիտեք, ներկայացվել է ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից: Բացի այդ, դա Ինգուշեթիայի ներքին օրենքը չէ, դա երկու շրջանների միջև պայմանագիր է: Եվ եթե կա մի վայր, որը այն կարող է վիճարկել, ապա դա Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանն է», – ասել է ТАСС-ի զրուցակիցը։