1Իշխանությունները հրաժարվել են արտոնել Ինգուշեթիայի ազգային միասնության կոմիտեին ապրիլի 5-ից 9-ը մայրաքաղաք Մագասում հանրահավաք անցկացնել։
Համաձայն հանրահավաքների մասին դաշնային օրենքի՝ ակցիայի մասին ծանուցումը «ներկայացվել է ժամկետի խախտմամբ»։ Այս մասին ասված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
Ինգուշեթիայում բողոքի ցույցերը սկսվել էին Չեչնիայի և Ինգուշեթիայի միջև սահմանագծումից հետո։ Փողոց դուրս եկած մի քանի տասնյակ հազարավոր տեղացիներ, որոնք պահանջում էին նախագահ Յունուս-բեկ Եվկուրովի հրաժարականը և Չեչնիայի հետ սահմանային համաձայնագրի չեղյալ հայտարարումը, առանց իշխանության թույլտվության Մագասի հրապարակում շարունակում էին իրենց բողոքի ակցիաները, որը կազմակերպվել էր «Ինգուշեթիայի հենարան» շարժման կողմից։
Դա հանգեցրել էր ուժայինների հետ բախման։ Բողոքի ակցիայի մասնակիցները մարտի 27-ին լքել էին հրապարակը, քանի որ իշխանությունները խոստացել էին 5 օր անց արտոնել նոր ակցիաներ։ Ավելի ուշ մի քանի հարյուր մարդ մի քանի ժամով Նազրան քաղաքի մուտքի մոտ փակել էին «Կովկաս» մայրուղին։ Մարտի 28-ի գիշերը վարորդները Նազրանում մեքենաների ինքնաբուխ երթ էին անցկացրել, որից հետո քաղաքում ավելացվել էր ուժայինների թիվը։
Ինգուշեթիայից պարբերաբար հաղորդվում է նաև, որ տեղական ուժայինները հրաժարվում են հարձակվել ակցիայի մասնակիցների վրա։
Ռուսաստանյան «Ինքնավար շարժում» պարբերականի հեղինակ Վլադիմիր Պլատոնենկոյի մենկաբանությունը.
«Այն, որ տասնինն ինգուշ ոստիկաններ հրաժարվել են ցրել ցուցարարներին, ոչ թե իրավապահների առանձնահատուկ ազնվության արդյունք է, այլ՝ նախապետական ինստիտուտների պահպանման, որոնք ցույցը ցրելիս ունակ են ցուցարարներին ավելի խիստ պատժել, քան պետական մարմինները կպատժեն, երբ նրանք հրաժարվեին ենթարկվել։
Խոսքը մահապատժի կամ մեղավորներին հասարակության աչքի առաջ ծեծելու մասին չէ, չնայած նաև դա է հնարավոր։ Կան ազդելու շատ ավելի այլ միջոցներ։ Օրինակ՝ ամենավախենալու պատիժներից մեկն ավանդական հասարակությունների մեջ միշտ եղել է, երբ մեկին վտարել են այնտեղից։
Իր ծանրությամբ այն մրցակցում էր մահապատժի հետ, ինչպես հիմա ցմահ բանտարկությունը հենց նույն պատճառով. ինչպես ասում են՝ ավելի լավ է մեռնել, քան մնացյալ ողջ կյանքում վտարյալ լինել…
Գերդաստանից, ազգից (тейп) վտարվածը սովից չի մեռնի։ Ծայրահեղ դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության այլ մարզ կտեղափոխվի։
Բայց ամեն դեպքում, և՛ սա, և՛ անգամ ավելի մեղմ միջոցները, որը ինգուշեթական հասարակությունը կարող է անել մեղավորների դեմ, ավելի վատն են, քան երբ չես ենթարկվում, օրինակ, ղեկավարության հրամանին։ Ղեկավարությունը կարող է միայն աշխատանքից հեռացնել։ Իսկ ցեղը կարող է ավելի խիստ պատժել։ Հատկապես, երբ խնդիրը վերաբերում է բոլոր գերդաստաններին։
Հետևաբար, եթե «յուրայինները» մեղադրյալների նկատմամբ ավելորդ մեղմություն ցուցաբերեն, դա կարող է բարդացնել նրանց հարաբերությունները մյուս գերդաստանների հետ։ Իսկ դա ոչ-ոք չի ուզում։ Այնպես որ այդ 19-ի ընդդիմանալն ավանդական հասարակության հաղթանակն է պետության նկատմամբ։
Դա դեռ չի նշանակում, որ ինգուշեթական ավանդական հասարակությունն իդեալական է։ Դա անգամ չի նշանակում, որ այն պետականից լավն է։ Կամ ավելի վատն է։ Դա միայն նշանակում է, որ այս իրավիճակում այն ավելի ուժեղ գտնվեց։ Եվ որ այն ինքն իրեն կարող է ղեկավարել։ Ուզո՞ւմ եք օրինակներ տեսնել, թե ինչպես կարող է հասարակությունն առանց պետության ինքնակառավարվել։ Նայեք, թե ինչ է հիմա տեղի ունենում Ինգուշեթիայում։
Եթե մեկն ասի, որ Ինգուշեթիայի ավանդական հասարակական ինստիտուտներն ընդամենը մնացուկներ են, անցյալ, անցյալի վերապրուկներ, ապա ես կասեմ, որ քարե դարը վաղուց անցել է, բայց մինչև հիմա ապակին ադամանդով են կտրում։ Եվ, որ կոկորդիլոսը կամ ցելականտը (ձկան տեսակ) ժամանակակից ֆաունայի ներկայացուցիչներ են, չնայած կոկորդիլոսը դինոզավր էլ չէ, այլ արխիոզավր, իսկ ցելականտը կիսաձուկ, կիսաերկենցաղ կիստիպյորների (լատ. Crossopterygii) կենդանի մնացուկ է։ Մի ժամանակ նրանք իրենց դարաշրջանի կենսաերկրացենոզի տիպիկ ներկայացուցիչներն են եղել իսկ հիմա տիպիկ չեն։
Եվ եթե ավանդական ինստիտուտներ ինչ-որ ձևով կարողացել են հասնել մինչև մեր օրեր, տեղ են գտել ժամանակակից հասարակության մեջ և ղեկավարում են այն, ապա դրանք արդեն ժամանակակից հասարակության մաս են, ոչ թե անհետացած մասունք։ Ուրեմն նրանք ոչ միայն անցյալի, այլ նաև ներկայի երևույթներ են։ Իսկ գուցե նաև ապագայի»։
Ըստ Ինգուշեթիայի կառավարության՝ համազգային հանրահավաքի կազմակերպման նախաձեռնող խումբը նույնպես խնդրել էր ակցիա արտոնել Մագասում ապրիլի 10-ից 12-ը։ Նրանց նույնպես մերժել են, բայց այլ խախտման համար. ծանուցման մեջ չի եղել բոլոր պատասխանատուների ստորագրությունները։
Ինգուշեթիայի կառավարությունը զգուշացնում է, որ և՛ հանրահավաքի անցկացման, և՛ հասարակական կարգի խախտման դեպքում ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցները կարող են ենթարկվել վարչական և քրեական պատասխանատվության։
Նախօրեին հայտնի դարձավ, որ ուժայինները մասնավոր տներում ռեյդեր են անցկացնում։
Սահմանագծման դեմ շուրջօրյա հանրահավաքներ տեղի էին ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի 4-ից 17-ը Մագասում։ Ենթադրվում էր, որ հոկտեմբերի 31-ին ակցիաները կվերսկսվեն, սակայն կազմկոմիտեի անդամների մեծամասանության նախաձեռնությամբ հանրահավաքները դադարեցվեցին մեկնարկից անմիջապես հետո։
Այն ժամանակ կազմակերպիչները որոշումը պատճառաբանել էին մեկ օր առաջ Նազրանում ինգուշեթական ժողովուրդի համաշխարհային կոնգրեսի որոշումով, որով որոշվել էր ավարտել փողոցային ցույցերը և կենտրոնանալ խնդրի իրավական լուծման վրա:
Նոր սահմանի մասին համաձայնագիրը Եվրուկով և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ստորագրել էին Պիտիգորսկում սեպտեմբերի 26-ին։ Պաշտոնյաները վստահեցրել էին, որ համաձայնագիրը նախատեսում է տարածքների հավասար փոխանակություն: Այնուամենայնիվ, քարտեզագրողները ապացուցեցել էին, որ, ըստ էության, Մագասը Գրոզնիին տալիս է 26 անգամ ավելի հող, քան ստացել է:
Համաձայնագրի վավերացումը իրականացվել էր ընթացակարգային խախտումներով։ Եվգուշովը պնդել էր, որ հոկտեմբերի 4-ին Ինգուշեթիայի Ազգային ժողովը համապատասխան օրենք է ընդունել:
Միևնույն ժամանակ պատգամավորները հայտարարել էին, որ օրենքը չի անցել. տեղեկությունը, որ օրենքի ընդունումը թվագրված է 4-ին, Ազգային ժողովի կայքում հայտնվեց միայն հաջորդ օրը։
Հոկտեմբերի 30-ին Ինգուշեթիայի Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Ինգուշեթիայի բաժանման մասին օրենքը չի համապատասխանում մարզի Սահմանադրությանը։
Այնտեղ մասնավորապես նշված էր, որ համաձայնագիրը կնքված է առանց հանրաքվեի, թեև օրենքի 111-րդ հոդվածում նշվում է, որ Ինգուշեթիայի վարչատարածքային կառույցի հարցերը մարզի իշխանությունները պետք է որոշեն՝ բնակիչների կարծիքները հաշվի առնելով:
Սակայն դեկտեմբերի 6-ին, Եվգուշովի խնդրանքով, Դաշնային Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ համաձայն է Կադիրովի և նրա կողմից կնքված պայմանագրի հետ: Դաշնային սահմանադրական դատարանը նշել էր, որ ինգուշեթական Սահմանադրական դատարանը, իբր, իրավասու չէ իրավաբանական գնահատական տալ պայմանագրին։