Թբիլիսիում 2019 թվականի հուլիսին տեղի ունեցած հակառուսական բողոքի ալիքից մի քանի օր անց Ռուսաստանի՝ սննդամթերքի անվտանգության համար պատասխանատու «Ռոսպոտրեբնադզորը» հայտարարեց, որ խստացնում է վերահսկողությունը վրացական գինիների նկատմամբ՝ դա պատճառաբանելով ներկրվող գինիների որակի կտրուկ վատթարացմամբ:
Սակայն Վրաստանը միակ երկիրը չէ, որի վրա Ռուսաստանն այդ կերպ որոշակի ճնշում է գործադրում՝ քաղաքական իրավիճակից ելնելով, ասվում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ֊ի տեսանյութի մեջ։