Ազգային Ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը (102 կողմ, 2 դեմ, 4 ձեռնպահ):
Նախագծով առաջարկվում է ուսման վարձի փոխհատուցման համար վերադարձնել մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում որոշ մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող ուսանողների եկամտահարկը: Նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն են։
Կառավարության կողմից սահմանված մասնագիտություններով սովորելուն զուգահեռ աշխատող ուսանողների ուսման վարձը ուստարվա ավարտից հետո պետության կողմից կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով։ Եթե եկամտային հարկմամբ ստացված գումարի չափը համապատասխանի կամ գերազանցի ուսման վարձի չափը, կփոխհատուցվեն ոչ ավել, քան ուսման վարձը: Կարգավորումը կկիրառվի միայն մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, օրդինատուրայի համար:
Փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է սեպտեմբերի 1-ից: