Home / Առողջապահություն / Կորոնավիրուսի 249-ը դեպք․ «տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում»

Կորոնավիրուսի 249-ը դեպք․ «տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում»

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 14-ով՝ հասնելով 249-ի: Նոր դեպքերի մեծ մասը կապված են երկու նոր օժախներում՝ Կոտայքի մարզի և Երևանի Էրեբունի համայնքի արտադրական ձեռնարկություններում երեկ հայտնաբերված վարակի դեպքերի հետ: 868 հոգի մեկուսացված է, 2419 հոգու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարակվածներից 30-ը թոքաբորբ ունեն, նրանցից 5-ը գնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Թոքաբորբով հիվանդներից մեկի՝ 77-ամյա քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մնացած 4-ի վիճակը գնահատվում է ծանր։ 249 պացինետների շրջանում 65-ից բարձր տարիքի 11 անձ կա, 70-ից բարձր տարիքի՝ 5 անձ, 80-ից բարձր տարիքի պացիենտներ չկան։

Ուղերձով դիմում եմ մեր ժողովրդին։

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. Հայաստանը, հայ ժողովուրդը, ինչպես ամբողջ մարդկությունը, դժվար օրեր են ապրում: Նոր կորոնավիրուսի համաճարակը ոչ միայն շարունակում է տարածվել աշխարհում, այլեւ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն նոր թափ է հավաքում: Ուղերձով դիմում եմ մեր ժողովրդին։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Dienstag, 24. März 2020

Այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում։ Փաշինյանի հաղորդմամբ, դեպքերի մեծ մասի ծագումնաբանությունը հայտնի է․

«Ինչպես ասել ենք նախկինում, կորոնավիրուսի տարածման 3 զարգացող ճյուղ ենք ունեցել․ Իրանից ժամանած մեր հայրենակիցները, Էջմիածնի մեր հայրենակիցները և Երևանի արտադրամասի մեր հայրենակիցները։ Մեր գործողությունների արդյունքում հաջողվեց կանգնեցնել Իրանի և Էջմիածնի ճյուղերի հետագա զարգացումը, և պայքարում էինք Երևանի արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը կանխելու համար։ Մարտի 23-ի ախտորոշումների վերլուծությունը, սակայն, ցույց է տալիս, որ Երևանի արտադրամասի ճյուղը հնարավոր է՝ մեզ համար անվերահսկելի զարգացում է ունեցել, քանի որ նոր դեպքեր են արձանագրել Երևանի և Չարենցավանի այլ արտադրամասերում»։

Ստեղծված իրավիճակին արձագանքելով՝ որոշում է կայացվել մեկ շաբաթով ավելի խիստ սահմանափակումներ կիրառել և խստացնել արտակարդ դրության պայմանները․

– Այսօրվանից առնվազն մեկ շաբաթով դադարեցվելու է հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը, թույլատրվելու է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը (պարետատան սահմանած ցանկը՝ այստեղ) և մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը։

– Փողոց դուրս եկած քաղաքացիները «պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ»։ Տեղաշարժի մեջ գտնվող բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ։ Պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման։

– Խանութները, դեղատները և բանկերը բաց են լինելու։ Խորհուդ է տրվում, սակայն, օգտվել օնլայն ծառայություններից՝ օնլայն գնումներ, օնլայն վճարումներ և օնլայն բանկինգ ծառայություններից:

– Խանութները, դեղատները, բանկերը առավոտյան ժամը 10-ից 12-ը կսպասարկեն միայն 65-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին: Մյուս քաղաքացիներին կոչ եմ անում այդ ժամերին խանութներից գնումներ չկատարել։

Tekali Taxi