Home / Համայնքներ / «Ծեծուջարդ է այս պահին»․ Ղարաբաղի նախագահի թեկնածուների կողմնակիցները տեղամասի մոտ

«Ծեծուջարդ է այս պահին»․ Ղարաբաղի նախագահի թեկնածուների կողմնակիցները տեղամասի մոտ

Ղարաբաղի Քաշաթաղ շրջանի Մուշ գյուղի 8/46 ընտրատեղամասի մոտ Ղարաբաղի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմնակիցները` Մուշի գյուղապետ Պետրոս Ավետիսյանի ղեկավարությամբ, հարձակվել են նախագահի թեկմածու Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա։ Ֆեյսբուքի իր էջում` դիմելով Ղարաբաղի ներքին գործերի նախարար գեներալ Լևոն Մնացականյանին, այս մասին գրում է Հարություն Կարապետյանը։

«Ծեծ ու ջարդ է հենց այս պահին․․․Ախպորս վրա են հարձակվել», – գրում է Կարապետյանը՝ գրառմանը կից ներկայացնելով տեսանյութեր (ստորև)։

Ղարաբաղում մարտի 31-ին կայացած ընտրություններում նախագահի որևէ թեկնածու չի ստացել բավարար քվե՝ հաղթահարելու համար սահմանված շեմը (50+1 տոկոս), ուստի՝ Ղարաբաղում ապրիլի 14-ին կանցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար կպայքարեն ամենաշատ ձայներ ստացած երկու թեկնածուները՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն (49,26 %) ու գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 %)։

Gepostet von Harutyun Karapetyan am Mittwoch, 1. April 2020

Gepostet von Harutyun Karapetyan am Mittwoch, 1. April 2020

Gepostet von Harutyun Karapetyan am Mittwoch, 1. April 2020

 

Tekali Taxi