Ղարաբաղում մարտի 31-ին կայացած խորհրդարանական և նախագահական ընտրություններում նախագահի որևէ թեկնածու չի ստացել բավարար քվե՝ հաղթահարելու համար սահմանված շեմը (50+1 տոկոս), ուստի՝ Ղարաբաղում կանցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ, որն, ըստ նախատեսվածի, տեղի կունենա ապրիլի 14-ին։ Ամփոփելով ընտրությունների նախնական արդյունքները՝ այս մասին հայտարարել է Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։
Երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար կպայքարեն ամենաշատ ձայներ ստացած երկու թեկնածուները՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն (49,26 %) ու գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 %)։
Ըստ նախնական տվյալների, նախագահական ընտրությունների արդյունքները հետևյալն են․
Քրիստին Բալայան՝ 202 ձայն / 0,3 %
Վիտալի Բալասանյան՝ 10755 / 14,7 %
Սերգեյ Ամիրյան՝ 106 / 0,2%
Դավիթ Բաբայան՝ 587 / 0,8 %
Բելլա Լալայան՝ 162 / 0,2 %
Արայիկ Հարությունյան՝ 36 076 / 49,26 %
Հայկ Խանումյան՝ 962 / 1,3 %
Դավիթ Իշխանյան՝ 1883 / 2,56 %
Վահան Բադասյան՝ 743 / 1%
Մասիս Մայիլյան՝ 19 360 / 26,4 %
Աշոտ Ղուլյան՝ 1683 / 2,3 %
Ռուսլան Իսրայելյան՝ 368 / 0,5 %
Աշոտ Դադայան՝ 198 / 0,3 %
Մելսիկ Պողոսյան՝ 141 / 0,2 %
Անվավեր՝ 2625
Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ․ 5%-ի շեմը հաղթահարած կուսակցություններն ու 7%-ի շեմը հաղթահարած դաշինքները։ Նախորդ գումարման խորհրդարանի միակ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանուկյանի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը նոր պարլամենտում ներկայացված չի լինելու։
Այսպիսով` նոր գումարման Ազգային ժողովում կլինեն «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» դաշինքը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։ Մանդատների բաշխման վերաբերյալ տվյալները կհրապարակվեն 7 օր հետո։
Ըստ նախնական տվյալների, խորհրդարանական ընտրությունների արդյունքները հետևյալն են․
«Ազգային վերածնունդ» կուսակցություն՝ 2360 կողմ ձայն կամ 3,2%
«Միասնական հայրենիք» կուսակցություն՝ 17365 / 23,63%
«Անկախության սերունդ» կուսակցություն՝ 656 / 0,9%
«Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն՝ 4717 / 6,4%
Արցախի հեղափոխական կուսակցություն՝ 1660 / 2,26%
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք՝ 29688 / 40,4%
Արցախի «Արդարություն» կուսակցություն՝ 5865 / 7,9%
Արցախի ժողովրդավարական կուսակցություն՝ 4269 / 5,81%
«Միացյալ Հայաստան» կուսակցություն՝ 958 / 1,3%
Արցախի պահպանողական կուսակցություն՝ 2108 / 2,87%
Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն՝ 480 / 0,65%
«ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք՝ 3305 / 4,5%
Պաշտոնական տեղեկությունների համաձայն, երեկ կայացած ընտրություններին մասնակցել է 76 հազար 471 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը։