Home / Բնապահպանություն / Ընտրություններից հետո «Արցախի քրեաօլիգարխիան» վերսկսել է ապօրինի հէկաշինությունը

Ընտրություններից հետո «Արցախի քրեաօլիգարխիան» վերսկսել է ապօրինի հէկաշինությունը

Ղարաբաղի «նորընտիր» նախագահ Արայիկ Հարությունյանի տանիքի ներքո գործող «մսմնեցի Ծիգո» մականունով հայտնի «գործարարը» Տրտուի (Թարթառի) ակունքային հատվածում վերսկսել է ապօրինի փոքր հէկաշինական աշխատանքները՝ ոտնահարելով Արցախի կառավարության հետ մինչ այդ ձեռքբերված պայմանավորվածությունները, հէկաշինական աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ կառավարության հորդորները և հատուկ հանձնաժողովի եզրակացության մեջ տեղ գտած առաջարկությունները։

Այս մասին ահազանգել է Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանեանը, ով 2020-ի հունվարին հացադուլ էր հայտարարել Քարվաճառի շրջանում փոքր հէկերի ընթացող շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով։ Քանանեանի պայքարին միացել էին համայնքի բազմաթիվ այլ բնակիչներ։ Արդյունքում՝ հէկաշինական աշխատանքները դադարեցվել էին, Ղարաբաղի կառավարության հետ ձեռք էին բերվել մի շարք պայմանավորվածություններ հետագա անելիքների վերաբերյալ։

Ընտրություններից հետո ապօրինի հէկաշինությունը վերսկսվել է․ «Հաշվարկը չափազանց պարզունակ և նենգ է․ արտակարգ իրավիճակի պայմաններում ինքնամեկուսացված և քրէական օլիգարխ Արայիկ Հարությունյանի «հաղթանակից» ընկճված բնակչությունը չի համարձակվի կրկին դուրս գալ շրջանի կայուն զարգացման ապագան պաշտպանելու համար։ Արտակարգ իրավիճակի պայմաններում համահայկական դիմադրության կոչն արդյունավետ չի լինի, քանի որ Արցախից և Հայաստանի այլ հատվածներից տեղաշարժի գործող սահմանափակումների պատճառով մարդիկ չեն կարողանա հասնել Քարվաճառ։ Միայնակ մնացած Քանանեանին արտակարգ իրավիճակի պահպանման պատրվակով իրավապահ բռնությամբ չեզոքացնելը պահի կարևորությունից ելնելով միանգամայն «արդարացված» կդիտվի։ Քանանեանի կողմից համավարակի ժամանակահատվածում հացադուլի հնարավոր վերսկսումը հասարակության կողմից նույնպես ժամանակավրեպ և անտեղի կդիտվի կամ պարզապես կանտեսվի։ Այսպիսով՝ Արցախի քրեաբնոյթ վարչակազմն անգիտակից կարճամտությամբ իր իսկ ձեռքով սադրում է վերահաս հեղափոխական հեռանկարը», – ֆեյսբուքի իր էջում գրել է բնապահպանը։

https://www.facebook.com/alexandr.kananyan/posts/3125625437462277