Ուկրաինայի արևելքում ապրիլի 16-ին իրականցվեց գերիների այս տարվա առաջին փոխանակությունը Կիևի ու Դոնեցկի (ԴԺՀ) և Լուգանսկի (ԼԺՀ) ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների միջև։
Ձերբակալման մեջ գտնվող անձանց փոխադարձ ազատ արձակման հերթական փուլի մեկնարկի մասին հաղորդել էր Ուկրաինայի նախագահի գրասենյակը։ Ֆեյսբուքում տարածված հայտարարության համաձայն, գործարքի շնորհիվ Կիև կվերադառնան 19 ուկրաինացիներ, որոնք բերման էին ենթարկվել ԴԺՀ և ԼԺՀ անջատականների կողմից։ Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նպատակով սահմանված կարանտինային սահմանափակումների պատճառով, բոլոր 19 քաղաքացիները բուժզննում կանցնեն, ասվում է հաղորդագրության մեջ։
Հինգշաբթի առավոտյան Գոռլովկայի «Մայորսկ» անցակետում իրականցվեց առաջին փոխանակությունը․ Կիև վերադարձան 9 ուկրաինացիներ՝ ԴԺՀ 11 քաղաքացիների դիմաց։
Ավելի ուշ Լուգանսկի ժողովրդական հանրապետության իշխանություններն ազատ արձակեցին ևս 11 ուկրաինացիների։ Անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքներ վերադարձան Ուկրաինայում ձերբակալված 7 քաղաքացիներից 4-ը։ Նրանցից 3-ը նախընտրեցին մնալ Ուկրաինայում, այս մասին Դոնբասի հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված խմբի ներկայացուցիչ Օլգա Կոբցևային հայտնել է ԼԺՀ ներկայացուցիչը։
Ուկրաինայի և Լուգանսկի ու Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների միջև գերիների նախորդ փոխանակությունն իրականացվել էր 2019-ի դեկտեմբերին։ Այդ փոխանակության արդյունքում անջատականների մոտ վերադարձել էին 124 քաղացիներ՝ ազատ արձակված 76 ուկրաինացիների դիմաց։