Չեռնոբլիլի մեկուսացման գոտու հրդեհները շարունակվում են տարածվել։ Այժմ հրշեջները փորձում են կանխել կրակի ներխուժումը Բելառուսի տարածք։
Հրդեհի ամենաբարդ հանգցնելի օջախն այս պահին գտնվում է Իվանկովի շրջանի Ռուդկի գյուղի մոտակայքում։ Այս մասին Չեռնոբիլի հրդեհի թեմայով կազմակերպված բրիֆինգի ժամանակ հայտնել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Կրակի ևս երկու հզոր օջախ փորձում են մարել Ռոսոխա և Կրիվայա Գոռա գյուղերի մոտակայքում։ Հրդեհն արագորեն տարածվում է դեպի Բելառուսի տարածք։ Փրկարար ծառայությունը կենտրոնացրել է բոլոր միջոցները կրակի նման շարժը կանխելու համար։ Տեղում աշխատում են նաև հրդեհաշիջման ավիացոն ծառայությունները։
«Ամենաբարդ օջախը Ռուդկի գյուղի մոտ է, հենց այդտեղ են աշխատում հրշեջների ամենամեծ խմբերը․ այդ հատվածից կրակը կարող է Բելառուս անցնել։ Մյուս երկու հիմնական օջախները՝ Ռոսոխա և Կրիվայա գոռա գյուղերի հարևանութամբ, վտանգ չեն ներկայացնում մեկուսացման գոտու և այլ անտառային զանգվածների համար», – ասվում է ծառայության հայտարարության մեջ։
Հրդեհակիզման ինտենսիվ աշխատանքները Ժիտոմիրի մարզում և մեկուսացման գոտում շարունակվում են։
«Երեկ առավոտյան Չեռնոբիլի զոնայում տեղայնացվեց հրդեհի օջախներից մեկը։ Այժմ բացի երեք հիմնական օջախներից, աշխատանքներ են տարվում նաև տորֆային ճահիճների այրման հետևանքները վերացնելու ուղղությամբ»,- նշում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Չեռնոբիլի մեկուսացման գոտում հրդեհի տարածումը շարունակվում է արդեն մոտ քսան օր։ Ապրիլի 14-ին կրակը հանգցվել էր, բայց տարածքում բարձրացած ուժեղ մրրիկի պատճառով հրշեջներին չհաջողվեց պահել անբոց այրվող օջախները։ Չեռնոբիլի զբսաշրջային օպերատորների ասոցացիայի նախագահ Յարոսլավ Եմելյանենկոյի խոսքով, հրդեհների արդյունքում այրվել է տուրիստական օբյեկտների ավելի քան երեսուն տոկոսը։