Home / Բնապահպանություն / Չեռնոբիլի մեկուսացման գոտու հրդեհը վերսկվել է

Չեռնոբիլի մեկուսացման գոտու հրդեհը վերսկվել է

Չեռնոբիլի մեկուսացման գոտու հրդեհը վերսկսվել է, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Chornobyl Tour զբոսաշրջային գործակալության և Չեռնոբիլի տուրօպերատորների ասոցացիայի նախագահ Յարոսլավ Եմելյանենկոն։

Հրդեհի վերսկսման պատճառը, հավանաբար, ուժեղ քամիներն են։

«Զոնայում մրրիկ է սկսվել։ Ուզում եմ հավատալ, որ հրշեջներին կհաջողվի պահել անբոց այրվող օջախներն ու կանխարգելել հրդեհի նոր բռնկումը», – ավելի վաղ գրել էր Եմելյանենկոն։

https://www.facebook.com/yaroslav.chernobyltour/videos/1875707915897636/

 

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին հաջողվել էր հանգցնել Չեռնոբիլի մեկուսացման գոտու շուրջ տասը օր շարունակ բոցավառվող հրդեհը, որն արդեն գրեթե հասնում էր ռադիոկտիվ թափոնների խոշորագույն պահեստին։

Չեռնոբիլի զբսաշրջային օպերատորների ասոցացիայի նախագահ Յարոսլավ Եմելյանենկոյի խոսքով․ տուրիստական օբյեկտների ավելի քան երեսուն տոկոսն այրվել է՝ «հզոր հարված հասցնելով տուրիզմին, ժառանգությանն ու պատմությանը»։