Home / Հայաստան / Բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքաբակը տրամադրվեց անտուն ադրբեջանահայերին

Բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքաբակը տրամադրվեց անտուն ադրբեջանահայերին

Միգրացիոն ծառայությունը բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը հանձնեց Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով վկայագրերը առաքվեցին «Նաիրի» և Սեբաստիա 3/9 հանրակացարաններ։

2019 թ-ի նոյեմբերի 21-ին Կառավարությունը վերաբաշխեց պետեկան բյուջեն և որոշեց անօթևան մնացած ադրբեջանահայերի 112 ընտանիքներին մոտ 1,5 մլրդ դրամի բնակարանի գնման վկայականներ տրամադրել։ Վկայագրի միջոցով բնակարանի ձեռքբերման ժամկետը սահմանվում է 1 տարի։

Մեկ սենյականոց բնակարան գնելու համար տրամադրվել է 12 միլին դրամ (~25 000 դոլար), 2 և 3 սենյականոց բնակարանների համար՝ 14,6 և 17,3 միլիոն դրամ (~30 300 և ~36 000 դոլար) համապատասխանաբար։

2020 թվականին կմեկնարկի ծրագրի երկրորդ փուլը․ բնակարանային վկայագրեր կտրամադրեն Երևանում՝ ժամանակավոր կացարաններում բնակվող ևս 185 ընտանիքների։ Կառավարությունը արդեն հաստատել է այդ ծրագիրը, որի համար նախատեսվում է հատկացնել 2.1 մլրդ դրամ։

Այսպիսով՝ 2020 թվականին նախատեսվում է լուծել Երևանի 10 վարչական շրջաններում ընդգրկվոծ քաղաքացիների բնակապահովման հարցը։ Նախատեսվում է, որ երևանաբնակ փախստականների բնակարանային հարցն ամբողջությամբ կլուծվի մինչև 2022-2023 թվականները։

«Չենք հասցնի բնակարաններով ապահովել միայն Շենգավիթում բնակվող Ադրբեջանից բռնագաղթածներին, քանի որ հենց այնտեղ է ապրում նրանց ամենամեծ խումբը», – մարտի 4-ին ասել է Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։