Գլխավոր / Ապատեղեկատվություն / Մաքրվել ռուսական հետաքրքրությունների ազդեցության ագենտներից

Մաքրվել ռուսական հետաքրքրությունների ազդեցության ագենտներից

Հեղափոխությունից երկու տարի անց, երբ նշվում է քաղաքացու օրը, անձամբ ես առավել անպաշտպան եմ զգում ինձ Հայաստանում, Ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրել է Վրաստանում գործող «Ալիք մեդիա» հայկական հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը։

Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ․

– Կամ մաքրեք, կամ Ձեզ ու մեզ են մաքրելու

Հեղափոխությունից երկու տարի անց, երբ նշվում է քաղաքացու օրը, անձամբ ես առավել անպաշտպան եմ զգում ինձ Հայաստանում: Անպաշտպան եմ զգում ինչպես թիրախային հարձակումներից, այնպես էլ անձնական տվյալներիս, կյանքիս բնականոն ընթացքի տեսանկյունից:
Հայաստանում ու հայկակական տիրույթում արտաքին, իսկ մասնավորապես ռուսական հետաքրքրությունների ազդեցության ագենտները, քոչարյանական փողերով խմբակային հարձակումներ են իրականացնում արդեն տեւական ժամանակ: Դրանցից որոշների հետ ուղիղ ազգակցական, ընկերական եւ աշխատանքային կապեր ունեցողները այսօր էլ շարունակում են զբաղեցնել պետական բարձր պաշտոններ:

Այս մարդկանց վրա ընդհանրապես ուշադրություն չդարձնելը, կամ` բանի տեղ չդնելը, ինչպես որոշ իշխանական ընկերներ են կոչ անում, ոչ միայն արդյունավետ չի, այլեւ` վտանգավոր է դառնում: Առաջիկայում հատ-հատ բացահայտելու ենք նրանց ու պատմելու, թե երբվանից ու ինչով են զբաղվում:

Այն, որ ներկայիս քաղաքական իշխանությունը, կամ` չի ցանկանում, կամ` անկարող է մաքրել համակարգը արտաքին ուժերի, իսկ մասնավորապես Ռուսաստանին ծառայողներից, չափազանց վտանգավոր է դառնում, սա չգիտակցելը դարձել կամ դառնում է պատուհաս:

Պետական պաշտոններ զբաղեցնող տիկնայք եւ պարոնայք, եթե չեք վերցրնելու Ձեր վրա այս խոսակցությունը ծավալելու պատասխանատվությունը, ապա մենք` հասարակ քաղաքացիներս ենք ստիպված լինելու դա անել:

Այսօր, Ազգային Ժողովի ամբիոնից ոչ միայն չենք տեսնում ու լսում այս խնդրի շուրջ խոսողների, այլեւ հենց մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցության ներսում կան մարդիկ, որոնք ակնհայտորեն նշված շահերին են ծառայում, ուստի` խոսելու եմ նաեւ այս մարդկանց ու նրանց վարքագծի մասին:

Խմբակային, կազմակերպված հարձակումներով հասնում են նրան, որ իմ ու շատ ընկերներիս նյարդերը սկսում են տեղի տալ, ընդ որում` հաճախ ցավալիորեն հրապարակային տիրույթում: Սրան գումարվում է պայմանականորեն ներսում ու դրսում հայտնված ՄԵՆՔ-ի դիսոնանսը, ինչն առնվազն խոցողների գործն է հեշտացնում, իսկ մեզ արդեն անդառնալիորեն հեռացնում:

Չգիտեմ ինչ եք անելու ընկերներ, բայց անձամբ ես այլեւս չեմ լռելու…

Tekali Taxi