Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում անհայտ մարդիկ «հարձակվել են» կորոնավիրուսով վարակված քաղաքացիների առանձնատան վրա, շրջել դարպասի մի հատվածը, պատերին գրել՝ «վարակակիրներ», «կոորոնավիրուս», «վիրուսոտներ» և այլ բառեր։
Այս մասին գրել է Panorama.am-ը։ Աղբյուրի համաձայն, Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանն այս արարքն անվանել է «լակոտություն», բայցև վստահեցրել՝ մեղավորները հայտնաբերվելու և պատժվելու են։
«Մարզի ոստիկանապետն ու իմ տեղակալը վաղ առավոտյան եղել են դեպքի վայրում, գրածները մաքրել ենք տվել։ Հիմա ճշտում ենք՝ ում տանը տեսախցիկներ կան, որ կարող է նկարած լինեն, որ տեսագրությունները նայենք ու մեղավորներին գտնենք։ Տանը վնաս չի հասցվել, ուղղակի մարդիկ «լակոտություն» են արել», – ասել է Ավետիսյանը։
«Հարձակման» պահին տանը մարդ չի եղել․ բնակիչները օրեր առաջ 14-օրյա ժամկետով հոսպիտալացվել կամ մեկուսացվել էին։ Լուսանկարներից երևում է, որ գրառումները թողել են մեծ և հայաստանյան մասշտաբներով բավականին շքեղ առանձնատան պարիսպների։