Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգ է ստացել զորակոչիկի հարազատից․ Երևանի մոտակայքում գտնվող բնակավայրի բնակիչ զորակոչիկը ստիպված է արտակարգ դրության պայմաններում, երբ հանրային տրանսպորտը չի գործում, անձնական միջոցներով օգտվել տաքսի ծառայություններից՝ գրանցման վայրի՝ Երևանում գտնվող զինկոմիսարիատ ներկայանալու համար։
Չներկայանալ չի կարող, բայց տաքսի ծառայություններին վճարել ևս չի կարող։ Ահազանգողը հայտնել է, որ միայն միակողմանի երթը 3000-4000 դրամ է կազմում, եթե դրան էլ հավելենք այլ բուժհաստատություններ ուղեգրվելը, ստացվում է, որ զորակոչիկն ստիպված է վճարել մեծ գումար բուժզննության անցնելու համար:
Ավելի վաղ իրավապաշտպանական կազմակերպությանը ահազանգել են՝ Աբովյանի զինկոմիսարիատում կորոնավիրուսի համավարակի կանխման համար անվտանգության կանոնները չպահպանելու մասին։
Եթե զորակոչի գործընթացում խախտվում են ձեր իրավունքները, դիմեք ՀՔԱՎ՝ հետևյալ կոնտակտներով․
✅Զորակոչիկների, զինծառայողների իրավունքների հարցերով
Արմինե Սադիկյան
☎️093339441 (նաև viber)
📩[email protected]
Հեռավար իրավախորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել ԱՅՍՏԵՂ նշված կոնտակտներով։