Մայիսի 10-ին կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել էր Պաշտպանության բանակի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանը։ Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ավագ սպա, լեյտենանտ Հ․Հ․-ն և պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ․Ս․-ն։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ, լեյտենանտը մեղադրվում է ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, իսկ կրտսեր սերժանտը՝ նաև զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, շորթում կատարելու և զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեջ։
«․․․Առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ լեյտենանտ Հ.Հ.-ինմեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ստորադաի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար:
Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 359-րդ հոդվածի 1-ին մասով, 182-րդ հոդվածի 1-ինմասով և 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդկետերով՝ ստորադաի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքայի նկանոնները խախտելու նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, շորթում կատարելու և զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար», – ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում:
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: