2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, ոստիկանությունը Քննչական կոմիտեին հաղորդում է տվել, որ որովայնի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ նախկին Պաշտպանության նախարարության շենքի մոտակայքից (Աշտարակի խճուղի) «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 30-ամյա տղամարդ։
Քրեական գործ է հարուցվել օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով։
Նախաքննությամբ պարզվել է, որ վերոնշյալ վայրում վիճաբանել են նախկին ամուսինները, որի ընթացքում կինը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել ամուսնու կրծքավանդակին և որովային՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կինը հարցաքննվել է, նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին: