Գլխավոր / ԼԳԲՏ+ / HBO. «Բարի գալուստ Չեչնիա»

HBO. «Բարի գալուստ Չեչնիա»

Ամերիկյան HBO հեռուստաալիքը հրապարակել է Welcome to Chechnya («Բարի Գալուստ Չեչնիա») ֆիլմի թրեյլերը։ Ֆիլմը Չեչնիայի համրապետությունում ԼԳԲՏ անձանց նկատմամբ հետապնդումների մասին է․ պատմում է մի խումբ ակտիվիստների մասին, ովքեր փորձում են փրկել Չեչնիայի նույնասեռականներին՝ նրանց համար վիզա և ապաստան գտնելով։

Ֆիլմի գլխավոր հերոսները ԼԳԲՏ համայնքի անդամներ են, ովքեր փորձում են փախչել Չեչնիայից, նաև «Ռուսական ԼԳԲՏ ցանցի» աշխատակից Դավիդ Իստեևը և ԼԳԲՏ նախաձեռնությունների քըմյունիթի կենտրոնի տնօրեն Օլգա Բարանովան, ովքեր օգնում են Չեչնիայից հեռանալ ցանկացողներին։

Ֆիլմի ռեժիսորը Դեվիդ Ֆրանսն է, օպերատորությամբ և համապրոդյուսերությամբ զբաղվել է ռուս ռեժիսոր Ասկոլդ Կուրովը։ Նկարահանումների մի մասն իրականցվել է Չեչնիայում։ Թրեյլերում և հենց ֆիլմում մարդկանց դեմքերը փոխված են՝ անանունություն և անվտանգություն ապահովելու համար։

«Բարի գալուստ Չեչնիայի» պրեմիերան տեղի է ունեցել 2020-ի հունվարին՝ «Սանդենս» կինոփառատոնի շրջանակներում։ Փետրվարին ֆիլմը Բեռլինի կինոփառատոնին «հանդիսատեսի համակրանք» մրցանակին է առժանացել։

Չեչնիայում նույնասեռականների նկատմամբ հետապնդումների մասին բազմիցս գրել է «Նովայա Գազետան»։ Տեղեկություններ կային ԼԳԲՏ մարդկանց համար նախատեսված հատուկ բանտերի մասին։ Իշխանություններն այս բոլոր մեղադրանքները հերքում են։

2019-ի սեպտեմբերին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարեց, որ հանրապետությունում ԼԳԲՏ խնդիր չկա, ամենը հորինված է․ «Մեր մոտ տղամարդիկ կանանց հետ են ամուսնանում, կանայք՝ տղամարդկանց։ Այդպես եղել է հազար տարի ու կլինի միշտ, ինչ էլ որ չփաթաթի մեր վրա Արևմուտքը»։

Tekali Taxi