«Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն», – Ֆեյսբուքի իր էջում գրել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ: Կավասակիի սինդրոմի պատճառագիտությունը ամբողջությամբ հայտնի չէ, սակայն այն հիմնականում կապվում է վարակիչ հիվանդությունների դեպքում դրդվող աուտոիմունային պատասխանի հետ: Այն հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ», – նշել է Թորոսյանը:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1242774069242189
Նախարարը հավաստիացրել է՝ միջազգային վիճակագրությունը հաշվի առնելով, հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված թանկարժեք իմունոգլոբուլինային դեղորայքը կանխավ պահեստավորվել էր: Երեխայի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։
Նախարարը կոչ է արել «մյուս բոլորին, թե՛ մեծահասակներին, թե՛ փոքրերին խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին, այս ընթացքում տուրք չտալ միմյանց հետ սերտ շփվելու գայթակղությանը, միշտ կրել դիմակ, հաճախ լվանալ կամ ախտահանել ձեռքերը» և ընդգծել՝ «անհրաժեշտ է սահմանափակել բոլոր ոչ կենսական շփումները միմյանց հետ` վարակի փոխանցման շղթաները կոտրելու համար»։