Home / Ազգային ժողով / Ի՞նչն է մտահոգել պարոն Ծառուկյանին

Ի՞նչն է մտահոգել պարոն Ծառուկյանին

«Կարծում եմ` պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային:

Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետեւ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի, նաեւ՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ», – ֆեյսբուքի իր էջում՝ մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այօրվա ելույթը, գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր քաղաքական խորհրդի հրատապ նիստ էր հրավիրել։ Նիստը վարում էր կուսակցության նախագահ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը, ով հանդես եկավ բացման ելութով։ Պազվեց, «պետությունն ու ժողովուրդը փորձադաշտ չեն», իշխանությանը տրվել էր «լիարժեք ժամանակ, որպեսզի իրականացնեին ժողովրդին տված խոստումները», բայց կառավարությունը «ձախողել է»․ «Ես ասել էի՝  որպեսզի իշխանությունների տրված խոստումները իրականություն դառնան, պետք է կառավարության կազմի 97 տոկոսին փոխել։ Բայց այսօր լիարժեք կարող եմ ասել, որ այս իշխանությունը պետք է փոխվի ոչ թե 97, այլ 100 տոկոսով», – հայտարարել էր Ծառուկյանը։ Ծառուկյանի հայտարարություններին ավելի վաղ անդրադարձել էին նաև «Իմ քայլը» պատգամավորները։