Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են:
«Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաև երեկ:
Իհարկե, մեր վարակվելու ժամկետները և հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարևոր է, որ մենք բոլորս առողջ ենք և ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար:
Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի», – ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Իր և իր ընտանիքի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին Փաշինյանը հայտարարել էր հունիսի մեկին՝ մեկ շաբաթ առաջ: Հիվանդության ընթացքը, վարչապետի հավաստիացմամբ, անցել է գրեթե ասիմպտոմ։