Պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների խումբը, որը պահանջում է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը հեռացումը, հայտարարում է Կրթության փոխնախարար Գրիշա Թամրազյանի հովանավորչության մասին։ Նախկին ռեկտորը հեռացվեց, քանի որ իր գիտական թեզը արտագրած էր։ Գրագողություն է առկա նաև բուհի այժմյա ղեկավարի գիտական աշխատանքում, սակայն նա չի հեռացվում, քանի որ, ըստ ուսանողների, փոխնախարարի հովանավրչությունն է վայելում։
Գրիշա Թամրազյանի ամուր դիրքերը թույլ չտվեցին պատշաճ աշխատել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ, մաթեմատիկոս Սմբատ Գոգյանին։ Վերջին հրաժարականի դիմումի պատճառները ներկայացնելիս՝ նշել է Դիանա Գալոյանի կեղված դիտական աշխատանքի փաստը և փոխնախարարի ֆակտորը։
Ուսանողները վերջին հայտարարությունւոմ գրում են․
– Պարո՛ն նախարար, եթե հանկարծ պարզվի, որ ԿԳՄՍ փոխնախարարը այբուբենի տառերի կեսը չգիտի, նորից իրավապահների՞ն եք դիմելու, որ հանցակազմը ստուգեն…
Ի՞նչ անել, երբ դու նախարար ես, իսկ տեղակալդ զբաղվում է անհերքելի հովանավորչությամբ, բայց դու չես ուզում նրան ազատել պաշտոնից, որովհետև այդ հովանավորչությունը նաև քո սրտով է:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը «գտել է» լուծումը. հովանավորչությունը պետական կառավարման համակարգում ամենամեծ արատներից է, որի համար տվյալ պաշտոնյային պետք է իսկույն ազատել զբաղեցրած պաշտոնից, սակայն քրեական օրենսգրքում այն առանձին ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՉԷ: Եվ քանի որ այդպես է, Արայիկ Հարությունյանը որոշում է իր տեղակալ Գրիշա Թամրազյանի բացահայտ հովանավորչական գործողություններում հանցակազմի առկայությունը հերքել՝ գործը հանձնելով իրավապահ մարմիններին: Դուք բովանդակությունը հասկանալու հետ խնդիրնե՞ր ունեք. նման բան ԵՐԲԵՔ ոչ ոք ՉԷՐ Էլ ՊՆԴԵԼ։ Սակայն, միայն հովանավորողներն ու հովանավորյալներն են ուրախանում հանցակազմի փաստերի բացակայության մասին որոշումից, որովհետև հանցակազմի փաստերի բացակայությունը հովանավորչության փաստի հետ որևէ կապ չունի:
Ասում էիք, որ եթե պարզվի, որ չկա հովանավորչություն, ուրեմն դրա մասին խոսողը սուտ մատնության համար պետք է պատասխանատվության ենթարկվի, և հարցը վերջնական լուծվի: Հիմա սուտ մատնության համար ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց: Փաստորեն, նույնիսկ Ձեր խոսքից է հետևում, որ հովանավորչություն եղել է։
Հավատացե’ք, որ եթե մենք՝ ուսանողներս ենք Ձեր քայլերի աննպատակ լինելը հասկանում, վճռական տրամադրված ԱԺ պատգամավորներին և վարչապետին առավել ևս չեք կարողանալու խաբել:
Սպասենք, քիչ մնաց 🙂