Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները, ֆեյսբուքի էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը նշել է՝ չնայած մեծ բացարձակ թվերի, վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր:
«Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը:
Իրավիճակը, սակայն, մնում է շատ լարված և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք այն բարելավելու համար», – գրել է Թորոսյանը:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1256531707866425
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հաստատված դեպքերի քանակն՝ ըստ օրերի․ 566, 612, 723, 663, 397, 425, 544։
Մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության ընդհնուր 18 033 դեպք, որոնցից 6814-ը՝ արդեն ապաքինված, 401-ը՝ մահվան ելքով․ 302 հոգի, ըստ պաշտոնական տվյալների, մահացել է կորոնավիրուսից, կորոնավիրուսով վարակված ևս 99 հոգի՝ «այլ պատճառներով»։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում արված թեստերի թիվն՝ ըստ օրերի․ 2233, 2297, 2444, 2194, 1276, 1956, 2044։ Մինչ օրս իրականացված թեստերի ընդհանուր քանակը՝ 87600։
Հայաստանում այս պահին (տնային պայմաններում կամ հիվանդանոցներում) փաստացի բուժվում է 10818 մարդ։