Վերջին մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 665 նոր դեպք, 746 հոգի ապաքինվել է, արձանագրվել է մահվան 9 դեպք․ 7-ը՝ կորոնավիրուսից, 2-ն՝ «այլ պատճառներով», հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Հանրագումարով՝ Հայաստանում մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18 698 դեպք, որոնցից 7 560-ն` առողջացած, 410-ը՝ մահվան ելքով․ կորոնավիրուսից, ըստ պաշտոնական տվյալների, մահացել է 309 մարդ, կորոնավիրուսով վարակված ևս 101 հոգի մահացել է այլ հիվանդության պատճառով։
Վերջին օրվա մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 62 (տղամարդ), 65 (կին), 70 (տղամարդ), 79 (կին), 64 (կին), 85 (տղամարդ) և 76 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի (տնային պայմաններում կամ հիվանդանոցներում) բուժում է ստանում 10 728 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 89 992 թեստավորում (2392 թեստ վերջին մեկ օրվա ընթացքում):
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ՝ հունիսի 17-ին հայտնել է, որ ուրբաթ օրվա (հունիսի 12-ի դրությամբ) թեստավորվել է 55 849 հոգի (նույն օրվա դրությամբ ընդհանուր թեստերի թիվն 77 686 էր)։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հաստատված դեպքերի քանակն՝ ըստ օրերի․ 612, 723, 663, 397, 425, 544, 665։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում արված թեստերի թիվն՝ ըստ օրերի․ 2297, 2444, 2194, 1276, 1956, 2044, 2392։