Home / Առողջապահություն / Հաստատվել է կորոնավիրուսի 771 նոր դեպք, մահացել է 11 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 771 նոր դեպք, մահացել է 11 մարդ

Հունիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 22 488 դեպք, որոնցից 11 335-ն` առողջացած, 397-ը` մահվան ելքով:

Այսպիսով, հայտնում է Առողջապահության նախարարությունը, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 771 նոր դեպք և 538 առողջացած։

Նախորդ օրը մահացել է 11 պացիենտ․ նրանք եղել են 69 (տղամարդ), 60 (տղամարդ), 61 (տղամարդ), 90 (կին), 46 (կին), 44 (կին), 61 (տղամարդ), 71 (կին), 74 (կին), 67 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 131 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 625 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 102 736 թեստավորում:

Նշենք, որ, երեկ առովոտյան հրապարակված տվյալներով, նախորդ օրը վարակվածների թվի աճը կրկին բարձր էր՝ 711։

Tekali Taxi