Չեռնոգորիայի խորհրդարանն օրինականացրեց նույնասեռ քաղաքացիական ամուսնությունները։ Նոր օրենքը նույնասեռ միությունները իրավապես հավասարեցնում է հետերոսեքսուալ զույգերի հետ, բայց ԼԳԲՏ ընտանիքներին արգելում է երեխա որդեգրել և դաստիարակել։
Balkan Insight֊ը նշում է, որ միասեռ զույգերը օրինական զուգընկերներ են համարվում, բայց ոչ ընտանիք։ Իրավապաշտպանները դատապարտում են որդեգրման արգելքը, պնդելով, որ դա ոտնահարում է միասեռ զույգերի իրավունքները։
Միասեռ քաղաքացիական ամուսնությունների օրինականացմանը աջակցում են Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջոկանովիչը, իսկ վարչապետ Դուշկո Մարկովիչը նշում է, որ խորհրդարանի ընդունած օրինագիծը մի մեծ քայլ է ճիշտ ուղղությամբ։
Սա Չեռնոգորիայում միասեռ ամուսնությունների օրինականացման առաջին փորձը չէ։ Վերջին անգամ նման փորձ արվել է 2019 թվականին, երբ իշխող կուսակցությունը դեմ էր օրինագծին։
Նախկին Հարավսլավական հանրապետություններում միասեռ ամուսնություններն օրինական են միայն Սլովենիայում և Խորվաթիայում։