Վերջին մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 526 նոր դեպք, 573 հոգի ապաքինվել է, 20 հոգի՝ մահացել․ 14-ը՝ կորոնավիրուսային հիվանդության պատճառով, կորոնավիրուսով վարակված ևս 6 անձ՝ այլ հիվանդության պատճառով, հայտնել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հանրագումարով՝ Հայաստանում մինչ այժմ գրանցվել է ընդհանուր 30 346 դեպք, որոնցից 18 000-ը՝ արդեն ապաքինված, 705-ը՝ մահվան ելքով․ կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 535-ի, ևս 170 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Երեկ արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնել է. «Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 82 (տղամարդ), 65 (կին), 61 (կին), 74 (կին), 70 (տղամարդ), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 68 (կին), 90 (կին), 81 (տղամարդ), 52 (կին), 65 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
Մինչ այժմ իրականացվել է 129 166 թեստ (1995 թեստ՝ վերջին մեկ օրում): COVID-19-ից այս պահին Հայաստանում բուժվում է 11 641 մարդ: